ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի արեւելքի Հեբեյի նահանգում դեկտեմբերի 24-ին կբացվի աշխարհում ամենաերկար հետիոտնային ապակե կամուրջը: Դեկտեմբերի 22-ին այս մասին հայտնել Է China Daily թերթի Էլեկտրոնային տարբերակը, տեղեկացնում Է
«Արմենպրես»-ը:
Ինչպես նշել Է հրատարակությունը, կամրջի երկարությունը 488 մետր Է, իսկ լայնությունը՝ շուրջ երկու մետր: Այն միացնում Է երկու լեռնագագաթներ Պինշանի գավառի Հունյագու վայրում եւ կառուցված Է ցածում տարածվող հովտից 218 մետր բարձրության վրա: Կամուրջը կառուցված Է շուրջ 4 սանտիմետր հաստությամբ՝ 1077 ակակե պանելներից, որոնց ընդհանուր քաշը հասնում Է 70 տոննայի:
Կառուցվածքը թույլ Է տալիս դիմանալ մոտ 2 հազար մարդու քաշի, սակայն գործարկու ընկերության ներկայացուցիչը հայտարարել Է, որ դրա վրա միաժամանակ կթույլատրվի գտնվել միայն 500 այցելուների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: