Արցախ

Քաղտեխնոլոգի կարծիքով՝ Արցախի համար 2017-ը բավականին լավ տարի էր

1 րոպեի ընթերցում

Քաղտեխնոլոգի կարծիքով՝ Արցախի համար 2017-ը բավականին լավ տարի էր

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի համար այս տարին բավականին լավ էր այն առումով, որ երկիրն անցավ կառավարման նախագահական մոդելի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

«Պատերազմական գոտում գտնվող երկրի համար կառավարման նախագահական մոդելն ամենաճիշտն է: Պատերազմն էլ ցույց տվեց, որ նման երկրներում նախագահական մոդելի կառավարումն իսկապես անհրաժեշտ է»,-ասաց Քոչարյանը:

Նրա խոսքով՝այդ առումով Արցախում լավ իմաստով բավականին հետաքրքիր գործընթացներ տեղի ունեցան:

2017-ի փետրվար ամսին Արցախում անցկացվեց Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ հանրաքվե:Սահմանադրական փոփոխություններով Արցախն անցնում կատարեց կառավարման նախագահական համակարգի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում