Արցախ

Արցախի նախագահն Էներգետիկի օրվա կապակցությամբ պարգևներ է հանձնել աշխատողներին

2 րոպեի ընթերցում

Արցախի նախագահն Էներգետիկի օրվա կապակցությամբ պարգևներ է հանձնել աշխատողներին

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում դեկտեմբերի 22-ին տեղի է ունեցել Էներգետիկի օրվա կապակցությամբ պարգեւատրման հանդիսավոր արարողություն:

Նախագահ Սահակյանը պետական բարձր պարգեւներ ու արժեքավոր նվերներ է հանձնել աշխատանքում բարձր արդյունքներ գրանցած համակարգի մի խումբ ներկայացուցիչների: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Շնորհավորելով ներկաներին մասնագիտական տոնի առթիվ՝ երկրի ղեկավարն ընդգծել է, որ էներգետիկան մեր տնտեսության հիմնարար ուղղություններից է, որն ապահովում է երկրի դինամիկ զարգացումը եւ հավելել, որ պետության ռազմավարությունն այստեղ ուղղված է էներգետիկ հնարավորությունների ընդլայնմանը, սեփական ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը եւ ինքնաբավության ապահովմանը:

«Էներգետիկայի ոլորտը նաեւ մեր տնտեսության ամենաազատականացված բնագավառներից է, որտեղ ակտիվորեն ներգրավված են պետական ու մասնավոր հատվածները, առկա են շոշափելի ներդրումային հոսքեր Մայր Հայաստանից եւ սփյուռքից: Այսպիսով՝ էներգետիկայի ոլորտը ներհայկական տնտեսական կապերի ամրապնդման հաջողված կոնկրետ օրինակներից է»,- նշել է իր ելույթում Բակո Սահակյանը:

Նախագահն ընդգծել է, որ պետությունը կշարունակի անել հնարավորը ոլորտի զարգացման եւ էներգետիկների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում