Բաքվի երկաթգծային կայարանում պայթուցիկի վերաբերյալ ահազանգ է ստացվել
1 րոպեի ընթերցում
![Բաքվի երկաթգծային կայարանում պայթուցիկի վերաբերյալ ահազանգ է ստացվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/12/916987.jpg)
ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ոստիկանությունում ահազանգ է ստացվել Բաքվի երկաթգծային կայարանում պայթուցիկի առկայության վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Դեպքի վայր են ժամանել փրկարար ջոկատներ, սկսվել են պայթուցիկի որոնումները: Դրանց մասնակցում են նաև հատուկ պատրաստություն անցած շները:
Կատարվածի առնչությամբ դադարեցվել է տոմսերի վաճառքը: