Հայտնի է Ադրբեջանի նախագահի ընտրության օրը
1 րոպեի ընթերցում
![Հայտնի է Ադրբեջանի նախագահի ընտրության օրը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/12/916986.jpg)
ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահի ընտրությունները տեղի կունենան 2018 թվականի հոկտեմբերի 17-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Համաձայն այդ երկրի ընտրական օրենսգրքի՝ ընտրությունների օր է համարվում նախագահի լիազորությունների վերջին տարվա հոկտեմբերի երրորդ շաբաթվա չորեքշաբթի օրը:
Նախագահի ընտրության օրը երկրում ոչ աշխատանքային է համարվելու: