Բակո Սահակյանը հանդիպել է ԱՀ Հաշվեքննիչ պալատի ներկայացուցիչների հետ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 20-ին հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի ներկայացուցիչների հետ՝ գերատեսչության ղեկավար Էռնեստ Ավանեսյանի գլխավորությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը շնորհավորել է ներկաներին կառույցի՝ որպես արտաքին պետական հաշվեքննություն իրականացնող անկախ մարմնի 10-ամյա հոբելյանի կապակցությամբ, մաղթել արդյունավետ աշխատանք եւ պետական բարձր պարգեւներ հանձնել մի խումբ աշխատակիցների:
Բակո Սահակյանը կարեւորել է Հաշվեքննիչ պալատի կողմից իրականացվող աշխատանքները՝ նշելով, որ դրանցից է նաեւ կախված պետական միջոցների նկատմամբ հսկողության արդյունավետ իրականացումը՝ հավելելով, որ այսուհետ էլ ամեն ինչ կարվի կառույցի բնականոն գործունեությունն ապահովելու եւ աշխատակիցների սոցիալ-կենցաղային պայմանները բարելավելու ուղղությամբ: