Արցախի հարցում Իրանի հավասարակշռված քաղաքականությունն ապահովում է Հայաստանի թիկունքը մահմեդական աշխարհում. իրանագետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի հիմնախնդրի հարցում Իրանի հավասարակշիռ վերաբերմունքն ապահովում է Հայաստանի թիկունքը իսլամական պետությունների հետ հարաբերություններում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս կարծիքին է իրանագետ Վարդան Ոսկանյանը: «Իրանն իր սահմանների երկայնքով մեկ ունի բազմաթիվ հակամարտություններ` բազմաթիվ կողմերի ներգրավմամբ, և, եթե Արցախյան հիմնախնդիրը մեզ համար իր կարևորությամբ և անվտանգային նշանակությամբ առաջնային է, Իրանի պարագայում այն հերթական հակամարտություններից մեկն է: Այդուհանդերձ Իրանի հավասարակշիռ հարաբերություններն օգնում են մեզ առաջ տանել մեր շահերը` հաշվի առնելով հանգամանքը, որ ադրբեջանական կողմը փորձում է պարբերաբար իրեն ձեռնտու հարթակներում այս հակամարտությանը տալ կրոնական ենթատեքստ»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց Վարդան Ոսկանյանը: Նա հիշեցրեց, որ բոլորովին վերջերս ստամբուլյան գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահը փորձել է Հայաստանը ներկայացնել իբրև մահմեդական պետությունների հետ ոչ բարեկամական հարաբերություններ ունեցող երկիր, ինչն, ըստ իրանագետի, զավեշտալի է` հաշվի Հայաստանի հարաբերությունները Իրանի, Սիրիայի, Հորդանանի, Լիբանանի, Կատարի և այլ մահմեդական պետությունների հետ:

Վարդան Ոսկանյանը նկատեց, որ, մյուս կողմից` Իրանում պրոադրբեջանական լոբբիստական խմբերի թուլացում է նկատվում: «Իրանում դիրքորոշումներ են փոխվել: Դրանք փոխվել են հայկական կողմի աշխատանքների արդյունքում, բայց այդ աշխատանքները չէին կարող արդյունավետ լինել, եթե Իրանը չունենար Հայաստանի հետ համընկնող շահեր բազմաթիվ ուղղություններով»,-հավելեց բանախոսը: Նա նշեց, որ Արցախի հակամարտության հարցում Իրանի շահերից է հայ-իրանական սահմանի արցախյան հատվածի անփոփոխ մնալը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղապահ ուժեր տեղակայելու փաստի բացառումը:

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին