ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը ԼՂ հակամարտության լուծումը կարեւոր է համարում ողջ տարածաշրջանի համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերը, ով Հայաստան է այցելել դեկտեմբերի 13-18-ն անցկացվող «ՆԱՏՕ-ի շաբաթվա» շրջանակում, կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը դրական անդրադարձ կունենա նաեւ ամբողջ տարածաշրջանի վրա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին հայտարարեց Երեւանի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպմանը:

«Ցավում եմ, որ ավելի քան քսանհինգ տարի է անցել, սակայն հակամարտությունը դեռեւս լուծված չէ: Հայաստանի եւ Ադրբեջանի համար սա կարեւոր է միասին աշխատելու հարցում: Ես գոհ եմ, որ վերջերս չորս նախարարները հանդիպեցին Վիեննայում, հոկտեմբերին հանդիպեցին նաեւ նախագահները: Կարծում եմ, որ սա գերազանց է: Ես կարող եմ իմ գոհունակությունը հայտնել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ նման բարձր մակարդակով ներգրավված է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ինչպես նաեւ ֆրանսիական կողմի հետ: Ես՝ որպես ՆԱՏՕ-ի նախագահության ներկայացուցիչ, կարող եմ ասել, որ մենք պարզապես հույս ունենք տեսնելու նոր պահ ճգնաժամը լուծելու հարցում»,-ասաց ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը՝ ընդգծելով, թե գոհ են գործադրվող դիվանագիտական ջանքերի համար, եւ հույս հայտնեց, որ դրանք շուտով արդյունք կտան:

Հայերեն English Русский

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան