«Արմենպրես»-ը 99 տարեկան է. 1918 թվականից Հայաստանի հետ

10 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի առաջին`«Արմենպրես»լրատվական գործակալությունը նշում է հիմնադրման 99-ամյակը:

«Արմենպրես»-ը հիմնադրվել Է 1918 թվականի դեկտեմբերի 18-ին, երբ Հայաստանի առաջին հանրապետության Ազգային Խորհրդի որոշմամբ ստեղծվեց նախադեպը չունեցող պետական լրատվական` Հայկական հեռագրական գործակալությունը: Ներկայումս «Արմենպրես» լրատվական գործակալությունը գործում է որպես փակ բաժնետիրական ընկերություն, որի բաժնետոմսերը տնօրինում է Հայաստանի Հանրապետությունը: Գործակալությունն ամենահինն է Հայաստանում: Ներկա դրությամբ այն թողարկում է տասնմեկ լրատվական ժապավեն` պաշտոնական, քաղաքական, տնտեսական, հասարակական, մարզային, տարածաշրջանային, միջազգային, մշակութային, մարզական, հարցազրույցներ, ֆոտո նորություններ:

2017թ. նոյեմբերին ՀՀ կառավարությունը «Հայաստանի Հանրապետություն-Ռեսպուբլիկա Արմենիա» և «Հանրապետություն» փակ բաժնետիրական ընկերությունները «Արմենպրես» փակ բաժնետիրական ընկերությանը միացման ձևովվերակազմակերպելու որոշում ընդունեց:

«Արմենպրես»-ի թիմը պահպանում է գործակալության առաջատար դերը հայաստանյան լրատվադաշտում և ամուր հիմքեր է ստեղծում տարածաշրջանային և միջազգային լրատվական հարթակներում՝ գործակալության ներկայությունն ապահովելու և զարգացնելու առումով:

Գործակալությունն ակտիվորեն լուսաբանել, հանրահռչակել և միջազգային առաջատար լրատվամիջոցներում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության համար կարևոր նշանակություն ունեցող բոլոր իրադարձությունները, հակահարված է տվել ադրբեջաբնական քարոզչությանը, եղել և մնում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, թուրքական մերժողականության բացահայտման առաջատար դիրքերում։

Մենք հպարտանում ենք «Արմենպրես»-ի ընթերցողներով ու բաժանորդներով, ուրախությամբ արձանագրում գործակալության տեղեկատվության նկատմամբ վստահությունը և օգտագործումը հայաստանյան և Սփյուռքի մամուլում:

Գործակալությունն ակտրվորեն գործում է սոցիալական համարյա բոլոր հարթակներում։ Այն Հայաստանում եզակիներից է, որի ֆեյսբուքյան էջը վերիֆիկացված է, որն ինդեքսավորվում է News google.com և Bing news միջազգային համակարգերիև «Յանդեքս» նորությունների կողմից:

«Արմենպրես»-նունի բազմաթիվ բաժանորդներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:«Արմենպրես»-ի բաժանորդների թվում զանգվածային լրատվության միջոցներից զատ դեսպանատներն են, միջազգային կազմակերպությունները, բանկերը, վերլուծական կենտրոնները և այլն:

Գործակալությունն օրական հրապարակում է շուրջ 300 լուր հայերեն, ռուսերեն, անգլերեն և արաբերեն լեզուներով։

Գործակալության կայքը համապատասխանում է ժամանակակից պահանջներին և հասանելի է թե համակարգիչների, թե «խելացի» հեռախոսների համար:

Միջազգայինհամագործակցություն

«Արմենպրես»-ը միջազգային լրատվական 4 կազմակերպությունների անդամ է: Գործակալությունը Հայաստանը ներկայացնում է ԱՊՀ Ինֆորմխորհրդում, Սևծովյան տարածաշրջանի ազգային լրատվական գործակալությունների խորհրդում, Հարավարևելյան Եվրոպայի և բալկանյան պետությունների ազգային լրատվական գործակալությունների խորհրդում (դիտորդ) և Լրատվական գործակալությունների համաշխարհային կոնգրեսում: 2014-2016թթ. «Արմենպրես»-ը ղեկավարել է Սևծովյան տարածաշրջանի ազգային լրատվական գործակալությունների խորհուրդը, որի և ԱՊՀ Ինֆորմխորհրդի 2014թ. նիստերն անցկացվել են Երևանում:

«Արմենպրես»-ը երկկողմ են գործակցության պայմանագրեր ունի աշխարհի ավելի քան 20 առաջատար լրատվական գործակալությունների հետ, որոնց շուրջ մեկ երրորդը կնքվել է վերջին հինգ տարիներին: Գործընկերների թվում են ՏԱՍՍ-ը, Ռոյթերսը, Սինխուան, ԻՌՆԱՆ, ՄԵՆԱՆ, ԲՏԱ-ն, Ագերպրեսը, ԲԵԼՏԱՆ, Կազինֆորմը, շատ այլ լրատվամիջոցներ, որոնց հետ իրականացվում է տեղեկությունների եւ լուսանկարների փոխանակում:

Գործակալության աշխատակիցները պարբերաբար մասնակցում են միջազգային տարբեր համաժողովների, լրատվական ցուցահանդեսների և ուսուցման ծրագրերի:

ԳործակցությունԱրցախիհետ

«Արմենպրես»-ը համակողմանի օժանդակություն է ցուցաբերում Արցախի լրատվական գործակալության՝ «Արցախպրես»-ի կայացմանն ու ամրապնդմանը: «Արցախպրես»-ի հետ ստորագրվել է համագործակցության համաձայնագիր, ինչը ենթադրում է «Արմենպրես»-ի խողովակներով «Արցախպրես»-ի լրատվության միջազգայնացում և Արցախի հանրահռչակում:

2016թ. հոկտեմբերին «Արմենպրես»-ի և Արցախի ժուռնալիստների միության միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որը ենթադրում է Արցախի երիտասարդ լրագրողների համար կրթական ծրագրերի կազմակերպում՝ ինչպես հեռաուսուցման, այնպես էլ դեպի Հայաստան այցերի միջոցով:

Մամուլիկենտրոն

Այսօր «Արմենպրես»-ի մամուլի կենտրոնը Հայաստանի ամենաակտիվ, արդիական և հեղինակավոր ասուլիսային հարթակներից մեկն է: Շաբաթական մամուլի կենտրոնում անցկացվում է շուրջ 4 միջոցառում՝ լայն հանրային ընդգրկմամբ:

Նախատեսվում է 2017թ. Երևան-Ստեփանակերտ հեռուստակամուրջի ֆորմատով ասուլիսների իրականացում ամսական պարբերականությամբ:

Ֆոտոծառայություն

Գործակալությունում ակտիվ աշխատանքներ են տարվում ֆոտոծառայության արդիականության ուղղությամբ: «Արմենպրես»-ի ֆոտոխրոնիկան պետական մարմիններին և գերատեսչություններին ցուցաբերում է համկողմանի օժանդակություն: Ի մասնավորի, աջակցում է ՀՀ արտաքին գործերի նախարարությանը՝ արտերկրում ցուցահանդեսների կազմակերպման և արտերկրի մամուլում հրապարակումների պատրաստման ուղղություններով: Ֆոտոծառայությունն ունի հարուստ տեղեկատվական և լուսանկարչական արխիվ, որը ներկայացնում է Հայաստանի և տարածաշրջանի յուրահատուկ պատմությունը: Միայն ֆոտոարխիվում ներկայումս պահվում է մոտ 100 հազար լուսանկար:

Միջազգայինլրատվականընդգրկում

«Արմենպրես»-ը միջազգային մամուլում Հայաստանի ամենացիտվող լրատվամիջոցն է: «Արմենպրես»-ի լրատվությունից, բացի գործընկերներից, օգտվում են այնպիսի միջազգային հսկաներ, ինչպիսիք են CNN-ը, UPI-ը, «Սինխուա»-ն, BBC-ն, «ՌԻԱ նովոստի»-ն և այլն:

Կրթականծրագրեր

«Արմենպրես»-ը 2012թ. «Ռոյթերս» գործակալության հետ համատեղ իրականացրել է հայաստանյան ֆոտոլրագրողների սեմինար-պարապմունք, որի ընթացքում վերապատրաստվել են մոտ երկու տասնյակ ֆոտոթղթակիցներ:

Ամեն տարի գործակալությունում իրենց ուսումնական պրակտիկան է անցնում ԵՊՀ, ԵՊԼՀ , Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի համալսարանի՝ ժուռնալիստիկայի և թարգմանչական գործում մասնագիտացող ավելի քան 30 ուսանող:

Գործունեությանայլուղղությունները

Բացի տեղեկատվության արտադրությունից և տարածմից, գործակալությունը վերջին տարիներին իրականացրել է մի շարք հատուկ նախագծեր, որոնցից մի քանիսը կարելի է համարել առանձնապես հաջողված:

  • Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հրապարակվել են Ցեղասպանությունից ողջ մնացած վերապրողների հուշերը, որոնց հիման վրա «Արմենպրես»-ի հետ համատեղ իտալա-արաբական ԱՍՍԱԴԱԿԱ կենտրոնը հրապարակել է առանձին հատոր Հայոց ցեղասպանության վերաբերյալ, որը լայն արձագանք է գտել Իտալիայում: Վերապրածների մասին բազմաթիվ սյուժեներ ներկայացվել են իտալական և միջազգային այլ հեռուստաընկերություններով:
  • Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի հետ կապված թվայնացվել և ցուցահանդեսի ու առանձին ալբոմի տեսքով ներկայացվել է «Արմենպրես»-ի պատերազմական պլակատների արխիվը:
  • Գործակալությունն իրականացրել է բազմաթիվ ցուցահանդեսային ծրագրեր: Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի հետ կապված «Արմենպրես»-ը «Մենք» հիմնադրամի հետ համատեղ իրականացրել է լուսանկարչական ցուցահանդեսների շարք Երևանում, Փարիզում, Գլենդելում:
  • Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու առիթով տրվեց «Երևանյան բեսթսելեր» նախագծի մեկնարկը, որն արդեն երեք տարի շաբաթական կտրվածքով ամփոփում է Երևանում վաճառվող գրքերի ռեյտինգները, և ամեն տարի Մայրենի լեզվի օրը (փետրվարի 21-ին) կազմակերպվում է «Երևանյան բեսթսելեր» մրցանակաբաշխությունը:
  • «Արմենպրես»-ն իրականացրել է նաև «Նորամուտ» երիտասարդական նախագիծը, որի համար գործակալությունն արժանացել է «Հայկյան» ամենամյա մրցանակաբաշխության մրցանակին՝ «Տարվա երիտասարդական լրատվական նախագիծ» անվանակարգում:

«Արմենպրես»-ը շնորհավորումէ իր ներկա և նախկին բոլոր աշխատակիցներին տարեդարձի առթիվ`ձգտելովմշտապես պահպանելիրարժանի տեղը լրատվական բազմազանության մեջ:

Հայերեն English Русский

Արտաշես Ներսիսյանը չի բացառում, որ ծանրամարտի կանանց հավաքականն առաջիկա աշխարհի առաջնությունում մեդալ կնվաճի

Բուլղարացի ավիացիոն փորձագետը կստանա միջազգային մրցանակ՝ թռիչքների անվտանգության ոլորտում ցուցաբերած առաջնորդության համար. BTA

Հոկտեմբերի 24-ի միջոցառումների անոնս

Մելանյա Թրամփի միջնորդությամբ Օլեշկիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղային հրադադար է հաստատվել

Կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը

Ֆրանսիայում սպասվող նոր բողոքի ակցիաների կապակցությամբ երկրում կտեղակայվի շուրջ 70 000 իրավապահ

Ծանրորդ Աննա Ամրոյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը

Մարդու, կենդանիների և շրջակա միջավայրի առողջությունը՝ նույն համատեքստում. COP17-ում անցկացվեց «Մեկ առողջություն» քննարկումը

Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացնում