ԿԸՀ-ն մերժել է Զարուհի Փոստանջյանի դիմումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի դիմումը՝ Երևանի ավագանու անդամներ Հայկ Պետրոսյանի և Մնացական Պարակշինի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը դիմել էր ԿԸՀ և պնդում էր, որ «Երկիր ծիրանի» կուսակցության շնորհիվ Երևանի ավագանիում հայտնված տղամարդիկ խոչընդոտում են խմբակցության աշխատանքը:

ԿԸՀ նիստի ընթացքում Զարուհի Փոստանջյանի դիմումի քննարկման ընթացքում «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավարն ընդգծեց, որ այդ երկու մանդատները պատկանում են իրենց խմբակցությանը, և Հայկ Պետրոսյանի և Մնացական Պարակշինի փոխարեն դրանք պետք է զբաղեցնեն կուսակցության գաղափարախոսությանը հավատարիմ մարդիկ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը Փոստանջյանից հետաքրքրվեց, թե արդյոք կարո՞ղ է վկայակոչել Ընտրական օրենսգրքի կամ որևէ այլ օրենքի մի կետ, ըստ որի հանձնաժողովը ավագանու մանդատ դադարեցնելու լիազորություն ունի։ Փոստանջյանն ընդգծեց, որ ԿԸՀ-ն է մանդատներ շնորհում, հետևաբար դրանց շուրջ առկա վեճերին էլ կարող է լուծումներ տալ:

Տիգրան Մուկուչյանը հակադարձեց, որ ավագանու անդամի մանդատի վաղաժամ դադարեցման հարցը կանոնակարգվում է Երևանի քաղաքի Տեղական ինքնակառավարման մասին օրենքով և այդ սահմանումներից դուրս այլ լուծումներ չեն նախատեսվում։

ՀՀ ԿԸՀ նախագահը ընթերցեց հանձնաժողովի որոշումը, որով մերժեց Զարուհի Փոստանջյանի դիմումը:

Հայկ Պետրոսյանը և Մնացական Պարակշինը սեփական դիմումի համաձայն դուրս են եկել Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցությունից և այս պահին ավագանու անկախ անդամներ են:

Հայերեն

Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին

«Նոա»-ն Շվեյցարիա ժամանած հայ երկրպագուներին Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի անվճար տոմսեր կտրամադրի

«Սարդարապատ»-ն ու «Արարատ-Արմենիա»-ն երկրորդ հաղթանակն են տոնում Պրեմիեր լիգայում

Իտալիայում Էթնա հրաբխի հզոր ժայթքումը խաթարել է Կատանիայի օդանավակայանի աշխատանքը

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշում շինարարությունը շարունակում է լինել առաջատարը. Հայաստանում նշվեց Շինարարի օրը

Լոնդոնը, Փարիզը, Բեռլինը և Հռոմը ՌԴ-ին կոչ են արել կատարել Վրաստանի հարցով ստանձնած պարտավորությունները

Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն առաջին կիսամյակում աճել է 14.8 տոկոսով

Օգոստոսի 10-ից Սայաթ-Նովայի պողոտայում կլինեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ

MeteoSwiss-ի մասնագետները գնահատել են Հայաստանի հիդրոօդերևութաբանական համակարգի կարողություններն ու զարգացման առաջնահերթությունները

ՀԷՑ-ում 25 հազար էլեկտրոնային հաշվիչի գնման մրցույթի արդյունքում ավելի քան 500 մլն դրամ է խնայվել. Ռոմանոս Պետրոսյան