Հայաստան-Իրան տնտեսական ցուցանիշներում արձանագրվել է առևտրաշրջանառության, զբոսաշրջության աճ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև առևտրաշրջանառության ծավալների աճ է արձանագրվել ընթացիկ տարվա տասն ամիսների կտրվածքով: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալները, 2017 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստան-Իրան առևտրաշրջանառությունը կազմել է 211.4 միլիոն դոլար` 2016-ի տասն ամիսների 199.4 միլիոն դոլարի համեմատ: Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառության մեջ Իրանի տեսակարար կշիռը այս տարվա հունվար-հոկտեմբերին եղել է 4.2 տոկոս: Ինչ վերաբերում է արտահանման ու ներմուծման ցուցանիշներին, ապա նշյալ ժամանակահատվածում Հայաստանից Իրան արտահանվել է 66.9 միլիոն դոլարի ապրանք, որը, նախորդ տարվա հունվար-հոկտեմբերի համեմատ աճել է 2.3 տոկոսով:

2017-ին տասն ամիսներին Իրանից Հայաստան է ներմուծվել 138.9 միլիոն երրորդ երկրներում արտադրված ապրանք, 144.4 միլիոն դոլարի՝ իրանական ծագման արտադրանք: Այս ցուցանիշներում ևս արձանագրվել է աճ, առաջին դեպքում` այն կազմել է 12.1, երկրորդում` 7.8 տոկոս:

2017 թվականի առաջին եռամսյակի տվյալներով` դեպի Իրան արտահանման գումարային ծավալում շուրջ 90 տոկոսը բաժին է հասնում էլեկտրաէներգիային: Բացի դրանից` Հայաստանից Իրան են արտահանվում միս-մսամթերք, թուղթ, մետաղի ջարդոն, մեխանիկական սարքավորումներ, բժշկության մեջ կիրառվող սարքավորումներ, սուրճ, հանքային ջուր: Իրանից ներմուծվում է բնական գազ, բիտում, նավթ, նավթամթերք, տնտեսական ապրանքներ, պարարտանյութեր, ապակի, միրգ, բանջարեղեն:

Ինչ վերաբերում է զբոսաշրջության ոլորտին, ապա 2016 թվականի կեսերից Հայաստանի և Իրանի միջև վիզային ռեժիմի ազատականացման մասին համաձայնագրով երկու պետությունների քաղաքացիները 180 օրվա ընթացքում մինչև 90 օր ժամկետով առանց մուտքի արտոնագրի կարող են գտնվել միմյանց տարածքում: Կանխատեսվում էր, որ գործընթացի հեշտացումը կարող է զգալի ազդեցություն ունենալ զբոսաշրջության զարգացման վրա: 2017 թվականի հունվար-սեպտեմբերին Իրանից հյուրընկալված զբոսաշրջիկների թվաքանակն աճել է շուրջ 27 տոկոսով: Նրանց մասնաբաժինը Հայաստան եկած զբոսաշրջիկների թվում 15.7 տոկոս է:

Երկկողմ տնտեսական հարաբերությունների առումով կարևոր է Հայաստանի նախաձեռնությամբ սկիզբ առած և ընթացող բանակցությունները Եվրասիական տնտեսական միության և Իրանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ:

Դեկտեմբերի 15-ին կկայանա «Մեղրի» ազատ տնտեսական գոտու բացումը, որը Իրանի հետ տնտեսական կապերն ամրապնդելու իրատեսական հնարավորություններից մեկն է: Հայաստանի հարավում գտնվող ազատ տնտեսական գոտին Եվրասիական տնտեսական միության տարածքում գտնվող ութ տնտեսական գոտիներից Է` իրեն ընձեռված արտոնությամբ: Ազատ գոտում ֆիզիկական անձինք կարող են որոշակի չափաքանակներով առևտուր իրականացնել ու ապրանքները ձեռք բերել, այսպես ասած, duty free ռեժիմով: Նախատեսվում է իրանական կողմում գործող «Արաս» ազատ տնտեսական գոտու հետ համագործակցության մեխանիզմներ մշակել, ընդհուպ մինչև համատեղ ազատ տնտեսական գոտու գաղափարի իրագործում:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում