Համագործակցության այլընտրանքներ. Հայաստանի զարգացման հիմնադրամը գործարար առաքելությամբ Լիբանանում է

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի զարգացման հիմնադրամը գործարար առաքելությամբ Լիբանանում է, որտեղ ընդհանուր հարթակի շուրջ է հավաքել երկու երկրների շուրջ 40 գործարարների, պետական պաշտոնյաների, բիզնեսի աջակցության կառույցների ներկայացուցիչների։ Հայաստանյան պատվիրակությանը ողջունել են Լիբանանի Էկոնոմիկայի և Առևտրի նախարար Ռաեդ Խուրին ու Զբոսաշրջության նախարար Ավետիս Գուիդանյանը: Բիզնես առաքելության կազմակերպմանը մեծապես աջակցել է Լիբանանում Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից:

Գործարար առաքելության առաջին օրը ՀԶՀ-ն մեկ հարթակում է հավաքել հայաստանյան ՏՏ, տեքստիլ, սննդարդյունաբերության, բանկային, ապահովագրական, կոսմետիկ միջոցների արտադրության, արծաթագործության ոլորտները ներկայացնող 13 և Լիբանանի խոշոր առևտրային ցանցերի, դիստրիբյուտորական ընկերությունների 35 ներկայացուցիչների, որոնց գործունեությունն ընդգրկում է Միջին Արևելքի և Աֆրիկյան մի շարք երկրների շուկաներ։

Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը հանդես է եկել «Ընտրել Հայաստանը» շնորհանդեսով, ներկայացնելով մեր երկրում գործարարությամբ զբաղվելու առավելությունները։ «Հայաստանն աշխարհում միակ երկիրն է, որ միաժամանակ արտոնյալ առևտրային պայմաններ ունի Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության երկրների հետ։ Սա Հայաստանում բիզնես հիմնելը դարձնում է խիստ շահավետ ու հեռանկարային։ Բացի այդ, լիբանանյան բիզնեսի մի շարք հաջողության պատմություններ ունենք Հայաստանի հատկապես բանկային, ոսկերչության, զբոսաշրջության ոլորտներում։ Մեր գործարար առաքելությամբ նպատակ ունենք տեղի ձեռներեցներին ներկայացնելու Հայաստանում գործելու առավելությունները։ Կարծում եմ, մեր տնտեսության համար այս թիրախային շուկայի բոլոր հնարավորուրթյուններն առավելագույնս իրացնելու կարիք կա, հատկապես, նկատի ունենալով հայկական սփյուռքի հզոր առկայությունը Լիբանանում»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։

Գործարար առաքելության ընթացքում նախատեսվում են նաև B2B հանդիպումներ և այցելություններ լիբանանյան ընկերություններ, բիզնեսի աջակցության կառույցներ։ Լիբանանում բիզնեսը խթանող կառույցների հետ ստորագրվել են համագործակցության հուշագրեր։

Լիբանանյան ընկերությունների և բիզնեսի աջակցության կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումները կազմակերպվել են «Մենեջմենթ Միքս» խորհրդատվական ընկերության հետ գործընկերությամբ։

Հայերեն English

ԱԷՄԳ-ն մոտ ժամանակներս կարող է սկսել Իրանի միջուկային օբյեկտների տեսչական ստուգումները

Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ

ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը

Բյուրակնի թիմը՝ Ամասիա համայնքի ֆուտբոլի գավաթի խաղարկության հաղթող

Երևանյան բեսթսելեր. «Իշխանության 48 օրենքները»՝ առաջատար. մանկական. մայիս, 2026

ԱՄՆ-ն նախատեսում է Թուրքիային մատակարարել 700 միլիոն դոլարի ռեակտիվ շարժիչներ. Reuters

Թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքար

Հունիսի 27-ին օդի ջերմաստիճանը կնվազի 4- 5 աստիճանով, սպասվում են տեղումներ

Սպիտակ տունը հայտարարել է փախստականների ընդունումը դադարեցնելու մասին

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու առթիվ