Վրաստանում ադրբեջանցու մոտ թմրանյութ է հայտնաբերվել
1 րոպեի ընթերցում
![Վրաստանում ադրբեջանցու մոտ թմրանյութ է հայտնաբերվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/12/915973.jpg)
ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները թմրանյութ են հայտնաբերել Ադրբեջանի մի քաղաքացու մոտ և ձերբակալել նրան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն:
Մառնեուլում ձերբակալված ադրբեջանցու մոտ հայտնաբերվել է 11,607 գրամ թմրամիջոցներ, այդ թվում և 6,07 գրամ հերոին:
Ձերբակալման պահին տղամարդը գտնվել է թմրամիջոցի ազդեցության տակ: Նրան սպառնում է 8-20 տարվա կամ ցմահ ազատազրկում: