Մամուլի հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչը հորդորել է Թուրքիային ազատել բանտարկված լրագրողներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը վերահաստատել է Թուրքիային ուղղված կոչը՝ ազատ արձակելու բանտարկված լրագրողներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԱՀԿ գրասենյակից:

«Ես խորապես մտահոգված եմ մի շարք լրագրողների, այդ թվում և Ահմեդ Ալթանին, Մեհմեթ Ալթանին և Նազլը Ըլըջաքին ցմահ ազատազրկման պահանջով դատավարության ընթացքի առնչությամբ»,- նշել է Դեզիրը:

Դեկտեմբերի 11-ին դատարանը որոշում էր ընդունել պահպանել լրագրողներին կալանքի տակ պահելու մասին որոշումը: Լրագրողները մեղադրվում են երկրի սահմանադրական կարգը խախտելու և 2016 թվականի հուլիսի ռազմական հեղաշրջման փորձին աջակցելու մեջ:

«Հաշվի առնելով Թուրքիայում 2016 թվականի ռազմական հեղաշրջման փորձին հաջորդած անվտանգության լուրջ մարտահրավերները, մեդիայի ազատությունը և խոսքի ազատություն պետք է լիակատար պաշտպանության մեջ լինեն՝ համաձայն միջազգային իրավունքի: Ներկայում հայտարարված արտակարգ դրությունը չի կարող արդարացնել լրագրողների նկատմամբ առկա սահմանափակումները: Ես ևս մեկ անգամ կոչ եմ անում Թուրքիային ազատ արձակել երկրում բանտարկված լրագրողներին»,- ասել է նա:

Դեզիրն ուշադրություն է հրավիրել նաև այն փաստի վրա, որ տարբեր լրատվամիջոցներ ներկայացնող 20 լրագրող, այդ թվում և Աբդուլլահ Քըլըչը, Հաբիփ Գյուլերը և Յաքուփ Չեթինը, բանտարկված են ավելի քան 500 օր: Նրանք մեղադրվում են ահաբեկչական կազմակերպության անունից գործողություններ իրականացնելու մեջ:

Հայերեն English Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին