Արցախի խորհրդարանը կգումարի հերթական լիագումար նիստը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանի նախագահությամբ, ԱԺ մշտական հանձնաժողովների, խմբակցությունների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ դեկտեմբերի 13-ին հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:

Խոսելով 6-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկված օրենսդրական նախաձեռնությունների մասին՝ ԱԺ նախագահը նշել է, որ դրանք հիմնականում վերաբերում են երեք ուղղությունների՝ 2018թ. պետական բյուջեի նախագիծը և դրա կազմում ներկայացված մի շարք օրենքների նախագծեր, օրենքներ, որոնք սահմանված ժամկետներում պետք է համապատասխանեցվեն ԱՀ Սահմանադրությանը և նստաշրջանի օրակարգում ընդգրկված այլ օրենսդրական նախաձեռնություններ: Անդրադարձ է կատարվել պետական բյուջեի ընդունման ժամկետացանկին և ընթացակարգի մանրամասներին:

ԱԺ գլխադասային հանձնաժողովների պատասխանատուները ներկայացրել են համապատասխան հանձնաժողովներում օրենքների նախագծերի քննարկումների արդյունքները և լիագումար նիստի օրակարգում դրանք ընդգրկելու եզրակացությունը:

Խորհրդակցության ավարտին Աշոտ Ղուլյանը հայտարարել է դեկտեմբերի14-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ հերթական լիագումար նիստ գումարելու մասին:

Հայերեն

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով