Մեռնող գործարարը հրաժեշտի ճոխ երեկույթ Է կազմակերպել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնացի գործարար Սատորու Անզակին, որին քաղցկեղ են ախտորոշել, հրաժեշտի հսկայական երեկույթ Էր կազմակերպել, որին հրավիրված Էր շուրջ 1000 մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Հանդիսությունը տեղի Է ունեցել դեկտեմբերի 11-ին: Հրավիրվածների թվում Էին Անզակիի ընտանիքի անդամները, ինչպես նաեւ նրա ընկերները, նախկին համադասարանցիներն ու համակուրսեցիները, բիզնեսի գծով գործընկերներն ու այն ընկերության աշխատակիցները, որը նա գլխավորում Էր:

Անցյալում Սատորու Անզակին վեց տարի եղել Է Komatsu մեքենաշինական հսկայի նախագահը: Ընթացիկ տարվա հոկտեմբերին 80-ամյա գործարարին ախտորոշել Էին լեղապարկի քաղցկեղ:

«Ես շատ գոհ եմ, որ կարողացա հրաժեշտ տալ այն մարդկանց, որոնք ինձ հանդիպել են կյանքում»,- հայտարարել Է նա լրագրողներին երեկույթի ավարտվելուց հետո: «Իսկ քանի որ ես ցանկանում եմ ինձ մնացած ժամանակն անցկացնել հնարավոր առավելագույն հարմարավետությամբ, ես որոշեցի հրաժարվել առաջարկված բուժումից դրա կողմնակի ազդեցությունների պատճառով»,-հավելել Է նա: Առաջիկա երեկույթի վերաբերյալ հայտարարությունը նոյեմբերի 20-ին հրապարակվել Էր թերթում եւ արագորեն տարածվել սոցցանցերում. օգտատերերը գրում են, որ հիացած են նրա արիությամբ եւ կատակել են, թե ինչպես հայտնվել հրավիրվածների թվում:

Հանդիսության անցկացման համար Անզակին հարկաբաժին Էր վարձակալել Տոկիոյի հյուրանոցներից մեկում՝ այն զարդարելով այնպիսի առարկաներով, որոնք այս կամ այն կերպ կապված են նրա երկար կյանքի հետ:

Հրավիրվածների զվարճացնելու համար (ինչպես նաեւ սգո տրամադրությունից խուսափելու համար) նախապատրաստված անակնկալների թվում Էր, օրինակ, պարային համույթը, որը կանչվել Էր նրա հայրենի Տոկուսիմա պրեֆեկտուրայից: Ինչպես գրում են ճապոնական ԶԼՄ-ները, Անզակին ինքը երեկոյի ընթացքում շրջում Էր հյուրերի մեջ եւ սեղմում նրանց ձեռքը՝ շնորհակալություն հայտնելով յուրաքանչյուրին:

«Դա շատ ուրախ միջոցառում Էր,- NHK հեռուստաալիքին պատմել Է Komatsu-ի նախկին աշխատակիցներից մեկը:- Ես ինքս Էլ տառապում եմ հիվանդությունից, այնպես որ երեկույթն ինձ ստիպեց խորհրդածել այն մասին, թե ինչպես եմ ես ցանկանում ապրել իմ կյանքի մնացած մասը»:

Հայերեն Русский

Միասնության և համերաշխության տոն՝ սպորտի միջոցով. Ջերմուկում կայացավ Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի բացման արարողությունը

Մահացել է Պեքայի շրջանի հոգևոր հովիվ և Աթոռի միաբան Անանիա ծայրագույն վարդապետ Անանիա Գուճանեանը

Փետրվարի 3-ի միջոցառումների անոնս

Հենրիխ Մխիթարյանը գերխելացի խաղացող է. Սիմոնե Ինձագիի հարցազրույցն՝ «Արմենպրես»-ին

Արաբական հինգ երկրի արտգործնախարարներ հայտնել են Պաղեստինի վերաբերյալ համաժողովին մասնակցության մասին

Չինաստանը շուտով Հայաստանում նոր դեսպան կունենա. Չեն Մին

Հենրիխ Մխիթարյանը չի բացառում կարիերայի ավարտին հայկական թիմում խաղալու հեռանկարը. «Արմենպրես»-ի բացառիկ հարցազրույցը

Բելգիայի նոր դաշնային կառավարության ծրագրում կարևորվում է արցախահայության անվտանգ վերադարձը

Իսրայելն ազատ է արձակել ավելի քան 180 պաղեստինցի բանտարկյալների

Ադրբեջանը ինքնաթիռի կործանումը որպես պատրվակ է օգտագործում Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար. քաղաքագետ