Տնտեսություն

ԱԺ-ն ընդունեց ծրագրային բյուջետավորման համակարգի ներդրման նախագծերի փաթեթը

1 րոպեի ընթերցում

ԱԺ-ն ընդունեց ծրագրային բյուջետավորման համակարգի ներդրման նախագծերի փաթեթը

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Հայաստանում ծրագրային բյուջետավորման վերջնական ներդրման իրավական հիմքերն ապահովող օրենսդրական նախաձեռնությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին և կից նախագծերի փաթեթին միաձայն կողմ քվեարկեց 99 պատգամավոր:

Նախագծերի ընդունումը պայմանավորված է ծրագրային բյուջետավորման համակարգի վերջնական ներդրմամբ: Կառավարությունն առաջարկում է պետական ոչ առևտրային կազմակերպությունների հաշիվներն առևտրային բանկերից տեղափոխել ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետարան:

Յուրաքանչյուր ծրագրի կվերագրվի մեկ կոնկրետ բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչ, այսինքն՝ ծրագրի իրականացումն ամբողջությամբ կվերագրվի մեկ պետական մարմնի և դրա արդյունքների համար պատասխանատուն կլինի այդ մարմինը: Բազմամյա ծրագրերի դեպքում բյուջեի փաստաթղթում կներկայացվի նաև այդ ծրագրերի ընթացքը բնութագրող տեղեկատվությունը: Կառավարությանը հնարավորություն է տրվում իր կողմից հիմնած հիմնադրամների և բաժնետիրական ընկերությունների հաշիվների վարումը ևս ունենալ գանձապետարանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում