Ամուսինը նկարահանել Է կնոջ վրա շնաձկան հարձակումը մեղրամիսի ժամանակ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էվան Քերոլը Հարավային Կարոլինայից (ԱՄՆ), տեսանյութում ներկայացրել Է, թե ինչպես Է շնաձուկը հարձակվել իր կնոջ՝ Սառա Իլինգի վրա, երբ իրենք մեղրամիսին հանգստանում Էին Կարմիր ծովում: Միջադեպի մասին գրել Է Daily Mirror թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Աղջիկը միայն քերծվածքներ Է ստացել, եւ հենց նույն օրն Էլ տեսահոլովակը զետեղել Է իր Instagram-օգտահաշվում՝ բաժանորդներին խնդրելով չանջատել ձայնը՝ ամենահետաքրքրականը բաց չթողնելու համար:
Կարդացեք հոդվածը` Русский