ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեյլոր անունով կանադացի բյութի-բլոգերը հոնքերի արտասովոր դեկոր Է ստեղծել մոտեցող Սուրբծննդյան տոնի եւ Ամանորի առթիվ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Popsugar-ը:
Աղջիկը, որը Instagram-ում գրանցված Է taytay_xx նիկով, հոնքերին այնպիսի ձեւ Է տվել, որ դրանք սկսել են հիշեցնել ամանորյա տոնածառ՝ «խաղալիքներով» եւ նույնիսկ փայլազարդերից սուրբծննդյան աստղերով:
Թեյլորն իր փորձարարությունը ներկայացնող տեսանյութը զետեղել Է սոցիալական ցանցի իր օգտահաշվում, որտեղ այն հավաքել Է ավելի քան 225 հազար դիտում եւ հազարից ավելի մեկնաբանություններ՝ ինչպես հիացական, այնպես Էլ ծաղրող: