Քաղաքականություն

Ֆրանսիան շարունակելու է աշխատել ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ. դեսպան

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիան շարունակելու է աշխատել ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ. դեսպան

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան շարունակելու է աշխատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այս մասին հայտնել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Աուրելիա Բուշեն:

Հիշեցնելով, որ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից է՝ դիվանագետն ասել է. «Ֆրանսիան համանախագահող մյուս երկրների հետ հետագայում էլ շարունակելու է աշխատել հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ՝ հանուն ամուր խաղաղության»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում