Life

Դուբայում բացվում Է գրեթե 300 մլն դոլար արժողությամբ սաֆարի-կենդանաբանական այգին

1 րոպեի ընթերցում

Դուբայում բացվում Է գրեթե 300 մլն դոլար արժողությամբ սաֆարի-կենդանաբանական այգին

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դուբայի 1 մլրդ դիրհամ (270 միլիոն դոլար) արժողությամբ Dubai Safari կենդանաբանական այգին այցելուների համար կբացվի դեկտեմբերի 12-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են Էմիրություն-քաղաքի մունիցիպալիտետում:

Կենդանաբանական այգին աշխատում Է առավելապես արեւային Էներգիայով եւ Էկոլոգիապես մաքուր նախագիծ Է: Այգին տեղ Է զբաղեցրել 119 հեկտար տարածքում: Նախագծի առաջին փուլում կենդանաբանական այգին տեղավորել Է 3,5 հազար կենդանիների:

Այն կառուցված Է բաց «սաֆարիի» սկզբունքով, որտեղ կարելի Է զբոսանք կատարել հատուկ փոխադրամիջոցով: Այստեղ կլինեն «ասիական, աֆրիկյան եւ արաբական «գյուղեր», ինչպես նաեւ անասնաբուժական հոսպիտալ ու հետազոտական կենտրոն, նշվում Է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում