Սպորտ

Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց. «London chess classic»

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց. «London chess classic»

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ոչ-ոքիների շարքը Լոնդոնի մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «London chess Classic»-ի 6-րդ տուրում Լևոն Արոնյանի մրցակիցը ԱՄՆ ներկայացուցիչ Ուեսլի Սոն էր: Հայ գրոսմայստերը խաղում էր սև խաղաքարերով: Պարտիայի 38-րդ քայլին շախմատիստները համաձայնեցին կիսել միավորը:

Մրցաշարը, որի մրցանակային ֆոնդը կազմում է 300.000 ԱՄՆ դոլար, կտևի մինչև դեկտեմբերի 11-ը: «London Chess Classic»-ի գործող չեմպիոնը ԱՄՆ ներկայացուցիչ Ուեսլի Սոն է: Այս մրցաշարում առավելագույնը՝ չորս անգամ հաղթել է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը (2009, 2010, 2012, 2015):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում