Life

Գիտնականները պատմել են տարեցների համար տեսախաղերի օգտակարության մասին

2 րոպեի ընթերցում

Գիտնականները պատմել են տարեցների համար տեսախաղերի օգտակարության մասին
ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեսախաղերը լավացնում են մեծահասակների հիշողությունը եւ ուղեղի աշխատանքը, ինչը պարզել են Մոնրեալի համալսարանի գիտնականները: Նրանք իրենց ուսումնասիրության արդյունքները հրապարակել են PLOS One հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ գիտնականներին հաջողվել Է ապացուցել, որ տեսախաղերի շնորհիվ երիտասարդների հիպոկամպում ավելանում Է գորշ նյութի քանակը: Նոր հետազոտությանը մասնակցել Է 55-ից մինչեւ 75 տարեկան 33 մարդ: Նրանց բաժանել են երեք խմբի՝ մի խումբը խաղացել Է Super Mario 64, մյուսը դաշնամուր նվագել Է սովորել, երրորդը չի ընդգրկվել որեւիցե ակտիվության մեջ: Նրանց նկատմամբ դիտարկումը շարունակվել Է վեց ամիս: Արդյունքները գնահատվել են ճանաչողական թեստերի եւ MPT-սքանավորման օգնությամբ:

Պարզվել Է, որ Super Mario 64 խաղացող մեծահասակների հիպոկամպում ավելացել Է գորշ նյութի քանակը: Բացի այդ, նրանց մոտ լավացել Է կարճաժամկետ հիշողությունը:

Նրանց մոտ, ովքեր դաշնամուր նվագել Էին սովորում, գորշ նյութի քանակն ավելացել Է դորսոլատերալ կեղեւում: Երրորդ խմբում գորշ նյութի քանակը բոլոր տեղամասերում կրճատվել Է:

Գիտնականների խոսքով՝ տեսախաղի շնորհիվ հիպոկամպն ստեղծում Է վիրտուալ աշխարհի ճանաչողական քարտեզ: Դա օգնում Է նվազեցնել գորշ նյութի կորստի սպառնալիքը, ինչը հաճախ Է պատահում տարեցների մոտ եւ հանգեցնում Է նեւրոլոգիական հիվանդությունների, մասնավորապես, Ալցհեյմերի հիվանդության, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում