Life

Գիտնականներն անսովոր կապ են հայտնաբերել գազավորված ըմպելիքի եւ մանկական ասթմայի միջեւ

2 րոպեի ընթերցում

Գիտնականներն անսովոր կապ են հայտնաբերել գազավորված ըմպելիքի եւ մանկական ասթմայի միջեւ

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախադպրոցական տարիքի երեխաները, որոնք մեծ քանակությամբ գազավորված ըմպելիք են խմում, դպրոցում սովորելու ընթացքում անհամեմատ ավելի հաճախ են տառապում ասթմայից եւ դրա հետ կապված բարդություններից, քան նրանց այն հասակակիցները, որոնք հետեւում են առողջ սննդակարգի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գիտնականները հայտարարել են այն հոդվածում, որը հրապարակված Է Annals of the American Thoracic Society հանդեսում:

«Անցյալում մեր գործընկերները դպրոցականների մոտ արդեն բացահայտել են կապը քաղցր ըմպելիքների օգտագործման եւ ասթմայի միջեւ, բայց ոչ ոք չի փորձել ստուգել, թե վաղ հասակում ֆրուկտոզայի օգտագործումն ինչպես կարող Է երեխաների առողջության վրա ազդել հետագա տարիներին:

Մեր ուսումնասիրությունը ցույց Է տալիս, որ կյանքի առաջին տարիներին եւ նույնիսկ հղիության ժամանակ գազավորված ըմպելիքների օգտագործումից հրաժարվելը կարող Է երեխային պաշտպանել ասթմայի զարգացումից»,-հայտարարել Է Հարվարդի համալսարանի (ԱՄՆ) աշխատակից Շերիլ Ռիֆաս-Շիմանը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատումներով՝ ներկայում ասթմայից տառապում Է 300 մլն մարդ, եւ յուրաքանչյուր տասնամյակ հիվանդների թիվն ավելանում Է մեկուկես անգամ:

Պարզվել Է, որ գազավորված ըմպելիքների օգտագործումն ասթմայի զարգացման շանսերը կյանքի 8-9-րդ տարում զգալիորեն մեծացրել Է նույնիսկ այն դեպքում, եթե երեխան ինքը չի խմել այն, այլ նրա մայրը՝ պտուղը կրելու ընթացքում: Նման ծնողների երեխաները, հետազոտողների խոսքով, 63 տոկոսով ավելի հաճախ են ասթմայից տառապել դպրոց ընդունվելիս, քան նախադպրոցական տարիքի մնացած երեխաները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում