Տնտեսություն

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Վերահսկիչ պալատը Հաշվեքննիչ պալատի վերափոխելու մասին օրենսդրական նախաձեռնությունը

1 րոպեի ընթերցում

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Վերահսկիչ պալատը Հաշվեքննիչ պալատի վերափոխելու մասին օրենսդրական նախաձեռնությունը

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հաշվեքննիչ պալատի» մասին օրենքի նախագիծը և հարակից նախագծերի փաթեթը, որի համաձայն՝ 2018 թ. ապրիլից Հայաստանի Վերահսկիչ պալատը կդառնա Հաշվեքննիչ պալատ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախագծին քվեարկեցին կողմ՝ 97, ձեռնպահ՝ 1 պատգամավոր:

Նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է սահմանադրական բարեփոխումներով, վերահսկողությունից հաշվեքննության անցնելու անհրաժեշտությամբ և Աուդիտի բարձրագույն մարմինների միջազգային կազմակերպության ինդոսային ստանդարտներին համահունչ Հաշվեքննիչ պալատ ունենալու հրամայականով:

Հաշվեքննիչ պալատը ինքն է հաստատելու իր գործունեության ծրագիրը և լինելու է ավելի անկախ մարմին, քան Վերահսկիչ պալատը: Ի տարբերություն Վերահսկիչ պալատի, որը ներկայացնում է եզրակացություն պետական բյուջեի կատարման ընթացքի մասին կառավարության ներկայացրած տեղեկանքի վերաբերյալ, Հաշվեքննիչ պալատը ներկայացնելու է պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվեքննություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում