Արցախ

Արցախի նախագահը կրթական ծրագրերին նվիրված խորհրդակցություն է անցկացրել

1 րոպեի ընթերցում

Արցախի նախագահը կրթական ծրագրերին նվիրված խորհրդակցություն է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 7-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված կրթական մի շարք ծրագրերի իրականացմանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Աշխատանքների ընթացքի մասին տեղեկություններ է հաղորդել կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ նախանշված ծրագրերի հաջող իրականացման համար անհրաժեշտ է համակարգված աշխատանք օրենսդիր եւ գործադիր թեւերի միջեւ, ինչպես նաեւ սերտ համագործակցություն Մայր Հայաստանի եւ սփյուռքի հետ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում