Տարածաշրջանային

Թուրքիան կոշտ արձագանք է տվել Երուսաղեմի կարգավիճակի մասին Թրամփի հայտարարությանը

3 րոպեի ընթերցում

Թուրքիան կոշտ արձագանք է տվել Երուսաղեմի կարգավիճակի մասին Թրամփի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական Անկարան խիստ բացասական է արձագանքել Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը: Ինչպեսհաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, խնդրի առնչությամբ հայտարարություններով են հանդես եկել ինչպես Թուրքիայի արտգործնախարարությունը, այնպես էլ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ:

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ մեծ անհանգստությամբ և մտահոգությամբ են ընդունել ԱՄՆ ղեկավարության «անպատասխանատու հայտարարությունը»: «Կոչ ենք անում ԱՄՆ ղեկավարությանը վերանայել այս սխալ որոշումը, որը կարող է ծայրաստիճան բացասական արդյունքների հանգեցնել»,- ասվում է արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ: Նրանք հիշեցրել են, որ Երուսաղեմի զարգացումների վերաբերյալ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 13-ին Ստամբուլում Իսլամական համագործակցություն կազմակերպության գագաթնաժողով է հրավիրել, որի շրջանակում լայնորեն քննարկվելու է հարցը:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը ևս հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «ԱՄՆ նախագահի կողմից Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը և դրանից բխող հետևանքները Թուրքիայի Հանրապետությունը համարում է առ ոչինչ: Այս որոշումը ծանր հարված է պաղետինա-իսրայելական և մերձավորարևելյան խաղաղության ջանքերին: Նման որոշմամբ տարածաշրջանում բացվել է «Պանդորայի արկղը»: Յըլդըրըմը հավելել է, որ Թրամփի որոշումն անպատասխանատվության օրինակ է:

Նմանօրինակ հայտարարություն է արել նաև փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը: «Դատապարտում ենք ԱՄՆ-ին ընդունած անիրավ, հակաօրինական, տարածաշրջանն ու աշխարհը կրակի մեջ նետող, միջազգային օրենքները և ՄԱԿ-ի որոշումները բացահայտ կերպով խախտող որոշման համար»,- ասել է նա՝ հավելելով, որ այս որոշումից բխող բոլոր հետևանքների պատասխանատուն ԱՄՆ նախագահն է և Միացյալ Նահանգները:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 6-ին հայտարարել է, որ պաշտոնապես ընդունում է Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք: Այս փաստի առնչությամբ ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունը Թել Ավիվից տեղափոխվելու է Երուսաղեմ:

Թուրքիայում BRICS-ին անդամակցության հայտ տալու կոչ են արել

Թուրքիա

Թուրքիայում BRICS-ին անդամակցության հայտ տալու կոչ են արել

Էրդողանը հայտնել է, որ ԵՄ երկրները Թուրքիայից ԱԹՍ-ներ են պատվիրում

Թուրքիա

Էրդողանը հայտնել է, որ ԵՄ երկրները Թուրքիայից ԱԹՍ-ներ են պատվիրում

Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը

Տարածաշրջանային

Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը

Թուրքիան առաջարկել է Սոմալիում երկու տարով տեղակայել իր զինված ուժերին

Քաղաքականություն

Թուրքիան առաջարկել է Սոմալիում երկու տարով տեղակայել իր զինված ուժերին

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Թուրքիա

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիա

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թուրքիա

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Թուրքիա

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում