Սպորտ

Լևոն Արոնյանը կրկին կիսեց միավորը. «London chess Classic»

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը կրկին կիսեց միավորը. «London chess Classic»

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Lonndon chess Classic» մրցաշարի 5-րդ տուրում Արոնյանի մրցակիցը Մաքսիմ Վաշիե-Լագրավն էր: Պարտիայի 25-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը:

Մրցաշարը, որի մրցանակային ֆոնդը կազմում է 300.000 ԱՄՆ դոլար, կտևի մինչև դեկտեմբերի 11-ը: «London Chess Classic»-ի գործող չեմպիոնը ԱՄՆ ներկայացուցիչ Ուեսլի Սոն է: Այս մրցաշարում առավելագույնը՝ չորս անգամ հաղթել է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը (2009, 2010, 2012, 2015):

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում