Արցախ

Արցախի ևս մեկ բազմազավակ ընտանիքը նոր կյանք կսկսի նոր տանը

1 րոպեի ընթերցում

Արցախի ևս մեկ բազմազավակ ընտանիքը նոր կյանք կսկսի նոր տանը

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Լուսաձոր համայնքում «Հայաստան» համահայկական հիմնադրամը 4 սենյականոց բնակարան է նվիրում Գարիկ Պետրոսյանի և Էվելինա Բալասանյանի ընտանիքին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստան» համահայկական հիմնադրամից:

Հովանավորն է Տորոնտոյի տեղական մարմնի բարերար Գարբիս Նորյանը: Տան կառուցումը սկսվել 2017 թ. ապրիլին: Բնակարանն ապահովված է անհրաժեշտ բոլոր կոմունալ պայմաններով, նաև կահավորված է:

Ծրագրի շրջանակում «Հայաստան» համահայկական հիմնադրամը 24-րդ տունն է հանձնում շահագործման: Ընթացիկ տարում բնակարան է տրվել արդեն 12 ընտանիքի: Դեռ 11 ընտանիք էլ տուն կստանա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում