Սպորտ

Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը Վաշիե-Լագրավն է. «London Chess Classic»

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը Վաշիե-Լագրավն է. «London Chess Classic»

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը Լոնդոնի մրցաշարում հայտնի է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «London Chess Classic»-ի 5-րդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Ֆրանսիայի ներկայացուցիչ Մաքսիմ Վաշիե-Լագրավը: Հայ շախմատիստը կխաղա սպիտակ խաղաքարերով:

4-րդ տուրից հետո Արոնյանն ունի 2 միավոր: Առաջատարը 2,5 միավորով Ֆաբիանու Կարուանան է:

Մրցաշարը, որի մրցանակային ֆոնդը կազմում է 300.000 ԱՄՆ դոլար, կտևի մինչև դեկտեմբերի 11-ը: «London Chess Classic»-ի գործող չեմպիոնը ԱՄՆ ներկայացուցիչ Ուեսլի Սոն է: Այս մրցաշարում առավելագույնը՝ չորս անգամ հաղթել է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը (2009, 2010, 2012, 2015):

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում