Սպորտ

Լևոն Արոնյանը 4-րդ ոչ-ոքին գրանցեց «London Chess Classic»-ում

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը 4-րդ ոչ-ոքին գրանցեց «London Chess Classic»-ում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը հերթական անդամ կիսեց միավորը Լոնդոնի մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «London Chess Classic»-ի 4-րդ տուրում Լևոն Արոնյանի մրցակիցը աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդն էր: Հայ շախմատիստը խաղում էր սև խաղաքարերով: Պարտիայի 31-րդ քայլին գրոսմայստերը համաձայնեցին կիսել միավորը:

Արոնյանն ունի 2 միավոր:

Մրցաշարը, որի մրցանակային ֆոնդը կազմում է 300.000 ԱՄՆ դոլար, կտևի մինչև դեկտեմբերի 11-ը: «London Chess Classic»-ի գործող չեմպիոնը ԱՄՆ ներկայացուցիչ Ուեսլի Սոն է: Այս մրցաշարում առավելագույնը՝ չորս անգամ հաղթել է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը (2009, 2010, 2012, 2015):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում