Հայաստանում տասն ամիսներին առևտրի կեսից ավելին բաժին է հասել մանրածախ առևտրին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մանրածախ առևտրի շրջանառությունը 2017 թվականի տասն ամիսներին աճել է 6 տոկոսով, մեծածախ առևտրի աճը 23.8 տոկոս է նախորդ տարվա հունվար-հոկտեմբերի համեմատ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս են վկայում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները: Նշյալ ժամանակահատվածում առևտրի ընդհանուր շրջանառությունը 2 տրիլիոն 030 միլիարդ 433.0 միլիոն դրամ է կազմել, աճը նախորդ տարվա տասն ամիսների համեմատ 13.6 տոկոս է: Ընդհանուր առևտրի ծավալում մանրածախ առևտրին բաժին է հասնում 51 տոկոսը, մեծածախին՝ 44.8 տոկոսը, ավտոմեքենաների առևտրին ՝ 4.2 տոկոսը: Ի դեպ՝ ավտոմեքենաների առևտուրը ընթացիկ տարվա տասն ամիսներին աճել է 12.9 տոկոսով:

Ինչպես ցույց են տալիս թվերը, մանրածախ առևտրի շրջանառության կառուցվածքում ամենամեծ չափաբաժինը խանութներին է բաժին հասնում՝ 79.1 տոկոս, երկրորդ տեղում առևտրի այլ օբյեկտներն են՝ 12.2 տոկոս, սպառողական ապրանքների շուկաների մասնաբաժինը 5 տոկոս է, կրպակներինը՝ 2.2, գյուղատնտեսական արտադրանքի շուկաներինը՝ 1.5 տոկոս:

Նախորդ տարվա տասն ամիսների համեմատ՝ առևտրի շրջանառության աճ է գրանցվել խանութների (8.2), գյուղատնտեսական արտադրանքի շուկաների (3.5) և առևտրի այլ օբյեկտների (4.4) շրջանում: Սպառողական ապրանքների շուկաների և կրպակների գծով անկում է գրանցել՝ համապատասխանաբար 14.5 և 3.5 տոկոսներով:

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան