ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանն ունի իր «Պիզայի աշտարակը»: Տեսանյութում երեւում Է՝ ինչ տեսք ունի անսովոր տուրիստական տեսարժան վայրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Չինական պագոդայի թեքության անկյունն ավելի մեծ Է, քան Պիզայի աշտարակինը եւ կազմում Է 7,10 աստիճան 3,99-ի դիմաց:
20 մետր բարձրությամբ աշտարակը կառուցվել Է 1079 թվականին եւ թեքվում Է, ենթադրաբար, այն պատճառով, որ տարբեր հարթությունների վրա Է կանգնած: