Ամերիաբանկը ճանաչվել է «Տարվա լավագույն բանկ» «The Banker»-ի կողմից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ամերիաբանկը «Financial Times» հեղինակավոր կազմակերպության «The Banker» ամսագրի կողմից արժանացել է Հայաստանի 2017թ. «Տարվա լավագույն բանկ» մրցանակին:

«The Banker» ամսագրի կողմից Ամերիաբանկը Հայաստանի «Տարվա լավագույն բանկ» է հռչակվում արդեն 3-րդ տարին անընդմեջ, իսկ ընդհանուր առմամբ` իր գործունեության ընթացքում 5-րդ անգամ (նախորդ մրցանակները`2010թ., 2013թ., 2015թ., 2016թ.):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լոնդոնում կայացած մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ մրցույթի կազմակերպիչները նշեցին, որ Ամերիաբանկը հաղթող է ճանաչվել` հաշվի առնելով է մի շարք չափանիշներ` Բանկն ամրապնդել է իր առաջատար դիրքը Հայաստանի բանկային համակարգում որպես խոշոր ունիվերսալ բանկ, պահպանել է շուկայում առաջատար վարկատուի դիրքը և իր երկրի պատմության մեջ 2016թ-ի արդյունքներով առաջինն է հատել 1 մլրդ ԱՄՆ դոլար վարկային պորտֆելի շեմը, միաժամանակ ունեցել է իրացվելիության բարձր ցուցանիշներ, ներդրել տեխնոլոգիական նոր լուծումներ` առցանց ծառայությունների զարգացման ուղղությամբ, վարել հաճախորդամետ քաղաքականություն: Կարևորվել է նաև միջազգային կառույցների հետ արդյունավետ համագործակցությունը, կայուն աճի մեծ պոտենցիալը, ռիսկերի հաշվեկշռված քաղաքականությունը:

2017թ. «Տարվա լավագույն բանկ» մրցանակին են արժանացել նաև այնպիսի բանկեր, ինչպիսիք են BNP Paribas (Բելգիա և Ֆրանսիա), Bank of America (ԱՄՆ), Bank of China (Հոնկոնգ), TBC Bank (Վրաստան) և այլ հեղինակավոր ֆինանսական կառույցներ:

«The Banker»-ի մրցանակաբաշխությունն աշխարհում հանդիսանում է բանկային գործունեության գնահատման ամենաբարձր չափանիշը, այն անցկացվում է արդեն 18-րդ տարին անընդմեջ: Այս տարի մրցանակաբաշխությանը մասնակցել են 141 երկրի առաջատար բանկեր:

Հայերեն English Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ