ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի լույս 4-ի գիշերը Երկրի բնակիչները կարող Էին դիտել այսպես կոչված գերլուսինը: Մեր մոլորակի արբանյակը մոտեցել Էր առավելագույն չափով եւ սովորականից ավելի խոշոր Էր երեւում, տեղեկացնում Է
«Արմենպրես»-ը:
Սոցցանցերի օգտատերերը եւ ԶԼՄ-ներն ակտիվորեն հրապարակում Էին այդ երեւույթի լուսանկարներն ու տեսագրությունները:
ABC News ամերիկյան հեռուստաալիքը հրապարակել Է մայրամուտի արագացված տեսագրությունը Ռոդ Այլենդում: «Սինհուա» գործակալությունը հրապարակել Է Լուսնի լուսանկարներ, որոնք արվել են Սինգապուրում, Պակիստանում, Մյանմայում եւ Ֆիլիպիններում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: