Սպորտ

Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Կարուանայի հետ

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Կարուանայի հետ

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ֆաբիանու Կարուանային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «London Chess Classic»-ի երկրորդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով մրցում էր ԱՄՆ ներկայացուցիչ Ֆաբիանու Կարուանայի հետ: Պարտիայի 31-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը:

Մրցաշարը կկայանա դեկտեմբերի 1-11-ը, իսկ մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 300.000 ԱՄՆ դոլար: «London Chess Classic»-ի գործող չեմպիոնը ԱՄՆ ներկայացուցիչ Ուեսլի Սոն է: Այս մրցաշարում առավելագույնը չորս անգամ հաղթել է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը (2009, 2010, 2012, 2015):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում