Life

Հայազգի երգիչն իր կատարմամբ հիացրել է Պատրիկ Ֆիորիին

1 րոպեի ընթերցում

Հայազգի երգիչն իր կատարմամբ հիացրել է Պատրիկ Ֆիորիին

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ երգիչ Պատրիկ Ֆիորին բուռն է արձագանքել հայկական «Ձայնը» նախագծի մասնակից Ռոբերտ Քոլոյանի կատարմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայկական արմատներով ֆրանսիացի երգիչը հիացական գրառում է կատարել:

«Հիանալի է, ես կիսվել եմ տեսանյութով իմ Twitter-ի էջում: Ձեր կատարումն ինձ շատ էմոցիաներ է պարգևել: Նախագծի ի՞նչ փուլում եք գտնվում»,- գրել է Ֆիորին:

Ռոբերտը նոկաուտի փուլում կատարել էր հենց Պատրիկ Ֆիորիի երգացանկից Les Montagnes d'Arménie երգը:

Սկսնակ երգիչը անտարբեր չի մնացել և նույնպես պատասխանել է հանրահայտ երգչի այդքան հաճելի մեկնաբանությանը:

«Էմոցիաներն ուղղակի խեղդում են ինձ: Երբ անակնկալ հաղորդագրություն ես ստանում անձամբ Պատրիկ Ֆիորիից: Շատ շնորհակալ եմ, Պատրիկ, արձագանքի համար, ուրախ եմ, որ կարողացել եմ երգը տեղ հասցնել և այս տեսակ ողջունում ստանալ։ Սա է ինձ համար իրական հաղթանակը»,- ասել է Ռոբերտ Քոլոյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում