Life

Բուժքույրը փախել է սեփական հարսանիքից հիվանդին ներարկում կատարելու համար

1 րոպեի ընթերցում

Բուժքույրը փախել է սեփական հարսանիքից հիվանդին ներարկում կատարելու համար

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկացի բուժքույր Յազմին Դոմինգեսը լքել է սեփական հարսանիքը եւ շտապել հիվանդի տուն ներարկում կատարելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Life.ru»-ն: Նվիրված բուժքրոջ լուսանկարն անմիջապես տարածվել է համացանցում եւ արժանացել օգտատերերի հիացմունքին:

Պատմում են, որ հենց պսակադրության ժամանակ հարսնացուին զանգահարել է հիվանդներից մեկը եւ խնդրել հասնել օգնության: Բուժքույրը հայցել է ամուսնու եւ ներկաների ներողամտությունը եւ հեռացել, ապա վերադարձել է եւ միացել հյուրերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում