Ռուս լուսանկարիչն այրել է գյուղական մի քանի տներ իր՝ «Հայրենիք» լուսանկարչական նախագիծը ստանալու համար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս լուսանկարիչ, «World Press Photo»-ի մրցանակի դափնեկիր Դանիլա Տկաչենկոն իր՝ «Հայրենիք» լուսանկարչական նախագիծը ստանալու համար այրել է ռուսական գյուղերից մեկում գտնվող դատարկ տները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Life.ru»-ն: «Արվեստը պետք է հուզի մարդուն, այլ ոչ թե մխիթարի: Հայտնվում ես մի գյուղում, որտեղ ապրել են մարդիկ, տեսնում ես նրանց իրերը՝ նամակները, նկարները, թերթերի մի ամբողջ կապոց, եւ այս ամենը սկսում է քեզ գրավել: Եվ մի պահ ես որոշեցի բաժանվել այդ ամենից ծայրահեղ կերպով: Եվ իհարկե, ռուսական ոճով՝ որոշեցի եւ այրեցի»,-հայտարարել է նա:

28-ամյա լուսանկարիչն ընտրել է հենց լքված, կիսաքանդված տները, որտեղ ոչ ոք այլևս չի էլ գալիս: Նա հայտարարել է, որ հանրության կողմից սպասում էր բացասական արձագանքի, եւ շատ շուտով՝ լուսանկարները հրապարակելուց հետո իրավապաշտպաններն իսկապես դիմում-բողոք են ներկայացրել Մշակույթի նախարարություն: Երիտասարդ լուսանկարիչը նաեւ հայտարարել է Ռուսաստանը լքելու մտադրության մասին:

Հայերեն Русский

Իրանը և Օմանը փոխհամաձայնության են եկել Հորմուզի նեղուցում երթուղիների վերաբերյալ

Արհեստական ​​բանականությունը 2030 թվականին 1․7 միլիոնով կավելացնի աշխատատեղերի քանակն աշխարհում․ Gartner

G7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունը

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր