Life

«Գահերի խաղ» հեռուստասերիալի դերասանը բարկացել է, երբ պատահաբար իմացել է ինչ ավարտ է այն ունենալու

1 րոպեի ընթերցում

 «Գահերի խաղ» հեռուստասերիալի դերասանը բարկացել է, երբ պատահաբար իմացել է ինչ ավարտ է այն ունենալու

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գահերի խաղը» հեռուստասերիալում Դրոգոյի կերպարը մարմնավորած Ջեյսոն Մոմոան բարկացել է, երբ պատահաբար իմացել է հեռուստասագայի վերջին սեզոնի եզրափակիչ հատվածի մանրամասները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դերասանը պատմել է, որ իմացել է սերիալի վերջին սեզոնի եզրափակիչ հատվածի մանրամասները, երբ այցելել է նկարահանման հրապարակ իր նախկին գործընկերների հետ հանդիպելու համար: «Դա կլինի երբևէ հեռուստատեսությամբ ցուցադրված մեծագույն բանը»,- ասել է դերասանը:

Նա պատմել է, որ սերիալի մեծ երկրպագուն է ու չէր ցանկանա ժամանակից շուտ իմանալ, թե ինչ ավարտ է այն ունենալու: «Ես բացականչեցի` գրողը տանի, ես չեմ ուզում իմանալ դա»,- հայտարարել է Ջեյսոն Մոմոան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում