Քաղաքականություն

Սիրիայի հայ պատգամավորը Քերոլայն Քոքսին ներկայացրել է պատերազմից հետո երկրի իրավիճակն ու վերականգնման ընթացքը

1 րոպեի ընթերցում

Սիրիայի հայ պատգամավորը Քերոլայն Քոքսին ներկայացրել է պատերազմից հետո երկրի իրավիճակն ու վերականգնման ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Միացյալ ԹագավորությանԼորդերի պալատի ներկայացուցիչները Սիրիայի խորհրդարանում, ինչպես նաև հայ պատգամավոր Նորա Արիսյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ ի թիվս այլ հարցերի քննարկել են նաև հայկական համայնքի ներկա վիճակը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Արիսյանը: «Լորդերի պալատի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկվեցին բազմաթիվ հարցեր, որոնք առնչվում էին Սիրիայի վերականգնմանն ու իրավիճակին, անվտանգության վերահաստատմանը: Անդրադարձ եղավ հայկական համայնքին»,- հայտնեց Արիսյանը:

Հայ պատգամավորը բրիտանացի խորհրդարանականներին ներկայացրել է, որ Սիրիայի պատերազմի ընթացքում մեծ թվով եկեղեցիներ և դպրոցներ են քանդվել, սակայն ներկայում տարվում են դրանց վերականգնման աշխատանքները:

Լորդերի պալատի պատվիրակության նախագահ բարոնուհի Քերոլայն ՔոքսինԱրիսյանը հայտնել է, որհայերն ապրում են սիրիական ներդաշնակ և համերաշխ ընկերության մեջ, ինչը համապատասխանում է մշակութային բազմազանությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում