Արցախի գալիք տարվա բյուջեի նախագիծը քննարկվել է ԱԺ խմբակցություններում

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արցախի Ազգային ժողովում դեկտեմբերի 1-ին և 2-ին շարունակվել են 2018 թվականի բյուջեի նախագծի շուրջ քննարկումները՝ խորհրդարանական խմբակցությունների և գործադիրի ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկումներին ներկա է եղել ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԺ մամուլի ծառայությունից, կառավարության հետ քննարկումների ընթացքում «Դաշնակցություն» խմբակցության անդամները հնչեցրել են չօգտագործվող բնակֆոնդի շահագործմանը, վթարային շինությունների ամրացմանը, ջրամբարների և ջրատար համակարգերի վերակառուցմանը, զբոսաշրջության ոլորտում հայեցակարգային մոտեցումների ձևավորման վերաբերյալ հարցեր և առաջարկություններ:

2018 թվականի բյուջեի քննարկումների շրջանակներում «Շարժում-88» խմբակցությունը հանդես է եկել առողջապահության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման, Արցախի գիտական կենտրոնի կողմից իրականցվող հետազոտությունների, դպրոցական սննդի և համազգեստների վերաբերյալ առաջարկներով:

«Վերածնունդ» խմբակցության պատգամավոր Հայկ Խանումյանի հարցերն ու առաջարկությունները պետական համակարգում ծառայողական մեքենաների սպասարկման ծախսերի կրճատման, առողջապահական համակարգում, մասնավորապես ծննդօգնության բնագավառում բարեփոխումների, Շուշիում խմելու ջրի մասին էին:

«Ժողովրդավարություն» խմբակցության հետ հանդիպման ընթացքում քննարկվել են զինծառայողների ընտանիքների համար սոցիալական երաշխիքներին, սոցիալական ապահովության կենտրոնական և շրջանային մարմինների գործառույթներին, կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը, ինչպես նաև կրթության բնագավառում հրատապ համարվող հարցեր:

Գալիք տարվա բյուջեի մասին օրենքի շուրջ քննարկումները ավարտվել են «Հայրենիք» խմբակցության հետ հանդիպմամբ: Պատգամավորներին հետաքրքրում էին երկարաժամկետ տնտեսական ծրագրերի հետ կապված և տնտեսության առաջատար ճյուղերի զարգացման նորությունները, հարկային քաղաքականությանմեջ հնարավոր փոփոխությունները և այլ հարցեր:

Հայերեն

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով