Սպորտ

Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը Ֆաբիանու Կարուանան է. London Chess Classic

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը Ֆաբիանու Կարուանան է. London Chess Classic

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը «London chess Classic»-ում հայտնի է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «London chess classic»-ի երկրորդ տուրում, որը կկայանա դեկտեմբերի 3-ին Լևոն Արոնյանի մրցակիցը կլինի ԱՄՆ ներկայացուցիչ Ֆաբիանու Կարուանան: Մյուս զույգերը կկազմեն Սո-Նեպոմնյաշչի, Լագրավ-Նակամուրա, Անանդ-Ադամս, Կարյակին-Կարլսեն:

Առաջին տուրից հետո բոլոր մասնակիցներն ունեն կեսական միավոր:

Մրցաշարը կկայանա դեկտեմբերի 1-11-ը, իսկ մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 300.000 ԱՄՆ դոլար: «London Chess Classic»-ի գործող չեմպիոնը ԱՄՆ ներկայացուցիչ Ուեսլի Սոն է: Այս մրցաշարում առավելագույնը չորս անգամ հաղթել է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը (2009, 2010, 2012, 2015):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում