Ինքն իր հետ ամուսնացած բրիտանուհին խոստովանել Է դավաճանությունը
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանուհի Սոֆի Թենները, որը երկու տարի առաջ ամուսնացել Է ինքն իր հետ, պատմել Է իր ամուսնությանը դավաճանելու մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ելույթ ունենալով This Morning հաղորդման ժամանակ, կինը խոստովանել Է, որ սիրավեպ Է ունեցել ոմն Ռուարի Բարեթի հետ, որը մինչ այդ բացառապես պոլիգամ հարաբերությունների կողմնակից Էր:
Նրանց կապը տեւել Է հինգ ամիս, ինչից հետո Բարեթը հետեւել Է Թենների օրինակին եւ ամուսնացել Է ինքն իր հետ:
Թենները չի պատրաստվում ամուսնալուծվել, քանի որ երդվել Է ինքն իր հետ լինել, քանի դեռ «մահն իրենց չի բաժանել»:
Թենների հարսանիքը կայացել Է 2015 թվականի մայիսին մի քանի տասնյակ հյուրերի մասնակցությամբ: Այնուհետեւ կինն ուղեւորվել Է հարսանեկան ճամփորդության, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: