Հայաստանը՝ որպես ԵԱՏՄ անդամ, մեծ հետաքրքրություն է ներկայացնում իսրայելցի ներդրողների համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-իսրայելական առեւտրատնտեսական հարաբերություններում նշանակալի առաջընթացի հույս են հայտնում գործարարները: «Արմենպրես»-ի հետ զրույցում Իսրայել-Հայաստան առեւտրի պալատի փոխնախագահ, գործարար Սուրեն Շահնազարյանը նկատեց, որ տնտեսական գործակցության մակարդակն այնքան էլ գոհացուցիչ չէ, սակայն լավատեսության հիմքեր կան:

«Իսրայել-Հայաստան առեւտրի պալատը ներդնում է առավելագույն ջանքեր երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական կապերի ամրապնդման համար»,-ասաց գործարարը:

Նրա ներկայացմամբ՝ 2016 թվականի տվյալներով Հայաստանից Իսրայել արտահանման ծավալը կազմել է 2.5 մլն դոլար, իսկ Իսրայելից Հայաստան՝ 3 մլն դոլար:

«Երկու ուղղություններով հիմնականում արտահանվում են թանկարժեք մետաղներ: Նկատվում է երկու երկրների գործարար կապերի զարգացման ակտիվացում, կան հեռանկարներ գյուղատնտեսության, ինչպես նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության համար: Իսրայելում գյուղատնտեսությունը եւ բարձր տեխնոլոգիաները տարածաշրջանի ամենազարգացած ոլորտներից են: Երկու երկրների համար մենք տեսնում ենք նշանակալի հեռանկարներ այս ոլորտների զարգացման հարցում: Նաեւ կարեւոր է նշել, որ Հայաստանը իսրայելցի զբոսաշրջիկների համար հետաքրքիր ուղղություն է: Երկու կողմերի համար էլ զբոսաշրջության ուղղությունն առաջնահերթություն է»,-ասաց Սուրեն Շահնազարյանը:

Նրա կարծիքով՝ Հայաստանը՝ որպես ԵԱՏՄ անդամ պետություն մեծ հետաքրքրություն է ներկայացնում իսրայելցի ներդրողների համար:

«Իսրայելական ընկերությունների համար հարմարավետ կլինի աշխատել Հայաստանում»,-ընդգծեց Իսրայելի հայազգի գործարարը:

Անդրադառնալով նոյեմբերի սկզբին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի՝ Իսրայել կատարած այցին՝ Սուրեն Շահնազարյանը նշեց, որ այն շատ կարեւոր էր երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման համատեքստում: «Բիզնեսի զարգացման գործում իսրայելցի ներդրողի համար կարեւոր է ստեղծել հանգիստ միջավայր եւ կայուն դիվանագիտական կապեր»,-եզրափակեց Իսրայել-Հայաստան առեւտրի պալատի փոխնախագահը:

Սյուզի Մուրադյան

Հայերեն English Русский

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ