Տիգրան Պետրոսյան «Ծաղկաձոր օփեն»-ի առաջատարներից հետ է մնում կես միավորով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծաղկաձորում ընթացող շախմատային միջազգային մրցաշարում կայացան 8-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ծաղկաձոր օփեն»-ի անդրանիկ մրցաշարը մոտենում է ավարտին: 8-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ տոնեցին Տիգրան Պետրոսյանը, Արման Փաշիկյանը, Հովիկ Հայրապետյանը, Շանթ Սարգսյանը: Ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիան Ռոբերտ Հովհաննիսյանը, Արամ Հակոբյանը, Հովհաննես Գաբուզյանը:

Այս տուրից հետո 6,5 միավորով առաջատարներն են Մարին Բոսիոչիչը և Վիտալի Վերնադսկին: Տիգրան Պետրոսյանն ունի 6 միավոր:

Նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 2-ը Հայաստանի շախմատի ակադեմիան Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ համատեղ անցկացնում է «Ծաղկաձոր օփեն» շախմատի միջազգային մրցաշար, որը տեղի է ունենում «Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոցում: Մրցաշարն անցկացվում է Ա և Բ խմբերով, շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով՝ ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների համաձայն: Մրցաշարերում հաղթողի կոչման համար կպայքարեն 17 երկրի շուրջ 160 շախմատիստ, այդ թվում՝ 23 միջազգային գրոսմայստեր, 23 միջազգային և ՖԻԴԵ-ի վարպետներ: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 12 000 ԱՄՆ դոլար: Սահմանված են 15 հիմնական և 10 հատուկ մրցանակներ: Ծաղկաձորի բաց մրցաշարին մասնակցում են շախմատիստներ Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Ղազախստանից, Վրաստանից, Ուզբեկստանից, Լիտվայից, Ֆրանսիայից, Բրազիլիայից, Խորվաթիայից, Չեխիայից, Իսրայելից, Հնդկաստանից, Չինաստանից, Իրանից և ԱՄՆ-ից:

Հայերեն

ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումները

Թանկարժեք վիրահատություն, դեղորայք. առողջության ապահովագրությամբ ամենաշատ կատարված ծախսերը

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

Առողջության համընդհանուր ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացրել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

Հորմուզի նեղուցում վճարի գանձումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել աշխարհի մյուս մասերի համար. Ռուբիո

Հայաստանի ռազմական 2 բուհ դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Էրդողանը շնորհավորել է Սանչեսին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հաղթանակի առթիվ

ՀՀ վարչապետի տիկինն Ադիս Աբեբա այցի շրջանակում հյուրընկալվել է Եթովպիայի առաջին տիկնոջ կողմից

Թրամփը հաստատել է միջուկային համաձայնագիրը, որը Սաուդյան Արաբիային թույլ կտա ուրան հարստացնել. AP