Խողովակների և կարի արտադրության ոլորտներում իրականացվելու են ավելի քան 20 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում խողովակների արտադրության ոլորտում իրականացվում է շուրջ 10 մլրդ դրամի ներդրումային ծրագիր: Ծրագրի իրականացման նպատակով կառավարությունը «ՋիԱրՓի սիսթեմս» ՓԲԸ-ն տրամադրեց տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու թույլտվություն:

«Ներմուծվող ապրանքներն ընկերությունն օգտագործվելու է խողովակների արտադրության ոլորտում: Ծրագրի շրջանակում արդեն իսկ իրականացվել է 4,8 մլրդ դրամի ներդրում, նախատեսվում է ներդնել ևս 5,7 մլրդ դրամ։ Արդյունքում կստեղծվի 40 նոր աշխատատեղ՝ 150 հազար դրամ միջին աշխատավարձով: Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները կկազմեն 8,5 մլրդ դրամ, որն ամբողջությամբ իրացվելու է ՀՀ տարածքում»,- ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։

Գործադիրի որոշմամբ ներդրումային ծրագրի շրջանակում «Սաթենկար» ՍՊԸ-ն կօգտվի ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից: Ընկերության նպատակն է վերազինել արդեն իսկ գործող կարի արտադրությունը նոր սարքավորումներով՝ կատարելով ընդհանուր շուրջ 11,7 մլն դրամի ներդրում: Ներդրումային ծրագրի արդյունքում 2018-2020 թթ. կստեղծվի մոտ 22 աշխատատեղ` 93 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով:

Հայերեն

Գեղարքունիքի մարզպետը խրախուսել է մարզի փրկարարներին

Պապիկյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի պաշտպանության նախարարին

Նեթանյահուն Արգենտինայի նախագահի հետ քննարկել է երկկողմ համագործակցության վերաբերյալ հարցեր

ՀՀ ԱԺ նախագահն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր

Կոլումբիան խզել է դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետ

Նոր սերնդի կապիտալը և Հայաստանը․ Իրինա Բելիշևան մատնանշում է երկրում ձևավորվող ժամանակակից ֆինանսական միջավայրը

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը վճռականորեն առաջ է մղվում․ Նիկոլ Փաշինյան

Թեհրանը բանակցությունների վերսկսման և Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ առաջարկ է փոխանցել Վաշինգտոնին

Լավրովը և Արաղչին նշել են, որ  իրանական ճգնաժամի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի

Նեթանյահուն ՄԱԿ-ում իր ելույթում քննադատություններ է հնչեցրել. մի շարք պատվիրակություններ լքել են նիստերի դահլիճը