Հայաստանի ու Բելգիայի միջև առկա են մարդկային ու տնտեսական սերտ կապեր. դեսպան Ռեժիբո

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Արթուր Ռեժիբոյի գնահատականով` հայ-բելգիական 25-ամյա հարաբերությունները բարձր մակարդակի վրա են: «Հայկական սփյուռքն ամբողջ աշխարհում մեծաթիվ է, Բելգիայում ապրում է 50 հազար հայ, հետևաբար մեր երկու երկրների միջև մարդկային, ինչպես նաև տնտեսական շատ սերտ կապեր են առկա: Օրինակ, ադամանդի ոլորտում համագործակցությունը շատ կարևոր է Բելգիայի համար: Մեր ցանկությունն է, որքան հնարավոր է բարելավել այս հարաբերությունները»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Երևանում լրագրողների հետ հանդիպմանը նշեց դեսպան Ռեժիբոն:

Անդրադառնալով նոյեմբերի 24-ին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կնքմանը` Ժան-Արթուր Ռեժիբոն դա ինչպես Բելգիայի, այնպես էլ եվրոպական մյուս երկրների հետ հարաբերությունների խորացման կարևոր քայլ համարեց: «Հայաստանը մի կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ է, մյուս կողմից` ստորագրեց համաձայնագիր Եվրամիության հետ: Դա նշանակում է, որ Հայաստանը կարող է ստանձնել կամուրջի դեր այս երկու միությունների միջև, ինչը մենք շատ ողջունում ենք»,-հավելեց դիվանագետը:

Հայաստանի Հանրապետության և Բելգիայի Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. մարտի 10-ին: Դեսպան Ժան-Արթուր Ռեժիբոն, ում նստավայրը Մոսկվան է, պաշտոնը ստանձնել է 2017 թվականի մայիսին:

Հայերեն English Русский

Քաղցկեղի բուժման նորարարական մոտեցումներ՝ Հայաստանում․ ներկայացվել են ֆոտոբիոմոդուլյացիոն թերապիան և TeleMed հարթակը

ԱԺ խորհուրդը հաստատել է հոկտեմբերի 6-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը

Ոստիկանությունը հայտնել է ծրագրված սպանության կանխման մասին․ ձերբակալվել է չորս անձ

Հայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության մրցույթ

Հայաստանն արծաթե հուշադրամ է թողարկել COP-17-ը հյուրընկալելու կապակցությամբ

ԱԺ էթիկայի հանձնաժողովին կարող է դիմել յուրաքանչյուր ոք․ Մարիա Կարապետյանը ներկայացրել է ընթացակարգը

Հոկտեմբերի 6-ի միջոցառումների անոնս

«Ռոսատոմ»-ը պատրաստ է զբաղվել Երևանի «Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի տարածքի վնասազերծմամբ

Հունաստանում Հայաստանի դեսպանը ներկա է գտնվել «Դուրղութին հիշում է Շրջափակումը» խորագրով հիշատակի միջոցառմանը

Կալասը հայտարարել է, որ Մոլդովան «Աճի ծրագրի» շրջանակում կստանա 157 միլիոն եվրոյի չափով նոր մասնաբաժին․ Moldpres