Բակո Սահակյանը մասնակցել է օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 30-ին մասնակցել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լիագումար նիստի շրջանակներում Սահմանադրությամբ նախատեսված օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից
Երկրի ղեկավարը եւ կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների կողմից բարձրացված հարցերին, պարզաբանել տարբեր ոլորտներում իրականացվելիք նախագծերին եւ ծրագրերին առնչվող խնդիրները:
Կարդացեք հոդվածը` Русский