Տոկոսադրույքների նվազման պայմաններում պարարտ հող է ստեղծվել կորպորատիվ պարտատոմսերի շուկայի ակտիվացման համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարկերի և ավանդների տոկոսադրույքների ներկայիս նվազման պայմաններում նպաստավոր հիմք է ստեղծվել կորպորատիվ պարտատոմսերի շուկայի ակտիվացման համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այսպես է կարծում Ամերիաբանկի Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյան և նշում, որ դա հնարավոր կլինի ընկերությունների կողմից համապատասխան նախաձեռնություններով հանդես գալու դեպքում։ «Տոկոսադրույքների մակարդակի նվազեցումը կորպորատիվ պարտատոմսերի շուկայի զարգացման առումով նոր հնարավորություններ է ստեղծում։ Երբ ավանդների տոկոսադրույքները նվազում են, տնային տնտեսությունները, տնտեսվարող սուբյեկտները փորձում են ներդրումների այլընտրանքային ուղղություններ որոնել։ Կորպորատիվ պարտատոմսերում ներդրումը կարող է այդ այլընտրանքային լուծումներից մեկը լինել»,-նշեց Արման Բարսեղյանը։ Նրա դիտարկմամբ՝ ընկերությունների համար, որոնք ունեն համապատասխան ռիսկի պրոֆիլ, կորպորատիվ կառավարման մակարդակ, ինստիտուցիոնալ կայացվածություն, ներկայիս ավելի ցածր տոկոսադրույքների մակարդակում, առավել իրատեսական կլինի պարտատոմսերի տեղաբաշխումը։ «Մեր բանկի օրինակով կարող եմ ասել, որ մենք արդեն բավականին մեծ ծավալի պարտատոմսերի տեղաբաշխում ենք իրականացրել, որը հնարավոր է եղել տոկոսադրույքների նվազեցման այս ֆոնին»,-ասաց Ամերիաբանկի տնօրինության անդամը։

Ընկերության կողմից թողարկվող պարտատոմսերը կոչվում են կորպորատիվ պարտատոմսեր։ Պարտատոմսը պարտքի մասին վկայող փաստաթուղթն է, որը նշանակում է, որ ընկերությունը պարտքով փող է վերցնում և դիմաց խոստանում է որոշակի եկամուտ պարտատոմսեր գնողներին:

Հայերեն English

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից